Ռուսաստանում հայ ոստիկանը հաշված րոպեների ընթացքում գտել է կորած աղջնակին
Անցած կիրակի Օմսկում հայազգի ռուսաստանցի ոստիկան Արման Կարապետյանը հաշված րոպեների ընթացքում գտել է կորած 8-ամյա աղջնակին, ինչով արժանացել է ղեկավարության և երեխայի մոր շնորհակալությանը, հայտնում են ՌԴ ՆԳՆ Օմսկի վարչության մամուլի ծառայությունից:
Անմիջապես դեպքի վայր է ուղարկվել օպերատիվ-հետաքննչական խումբ, անչափահասների հարցերով տեսուչը:
Ոստիկանները նախապես պարզել են, որ դիմողը երեխային թողել է իր քրոջ մոտ, իսկ ինքը կարճ ժամանակով աշխատանքի է գնացել: Երբ օմսկուհին եկել է դստեր հետևից, նա փողոցում զբոսնում էր, սակայն ո՛չ շենքի, ո՛չ հարևան բակում չկար: Կանայք անհապաղ դիմել են ոստիկանների օգնությանը:
Մինչ աշխատակիցներից ոմանք հարցուփորձ էին անում մորը, պարզում ականատեսներին, օպերլիազոր Արման Կարապետյանը, ունենալով երեխայի նշանները, սկսել է ստուգել մերձակա բակերը: Դրանցից մեկում էլ նա գտել է աղջնակին, որը ճոճանակի վրա ճոճվում էր: Ոստիկանությանը դիմելուց մինչև 8-ամյա աղջկան գտնելը 25 րոպե է տևել:Ներկայումս երեխան մոր մոտ է, նրա մոտ ամեն ինչ նորմալ է: