Թուրքիայի ԶՈՒ-ի պաշտոնական տվյալները Աֆրինում քրդերի կորուստների մասին. սպանվել է 1641 քուրդ զինյալ
Փետրվարի 18 դրությամբ, Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ. Այդ մասին հայտնում է թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին.
Նշվում է, որ փետրվարի 18-ին իրականացված գործողությունների ընթացքում սպանվել էր Սիրիայի քրդական ուժերի 27 զինյալ:
Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի ևս 2 գյուղերի նկատմամբ:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ մինչև հիմա «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Թուրքիայի բանակը կորցրել է 32 զինվոր և ունի 143 վիրավոր:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։