Ռուսաստանում հայ խոհարարը շաուրմաների պատրաստման ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Ռուսական Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելու ռեկորդ է սահմանել ռուսական Առաջին ալիքի եթերում «Ես կարող եմ» ("Я могу") հաղորդման ընթացքում‚ հայտնում է Sputnik Armenia-ն:
Խոհարարը ոչ միայն ավելի քան 10 չափաբաժին շաուրմա է պատրաստել, այլ նաև ցնցել է հանդիսատեսին թռչող դանակների շոուով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գինոսյանն աշխատում է արագ սննդի ռեստորանում և սիրում է իմպրովիզներ անել խոհանոցում: Տղամարդու խոսքով՝ իր ամբողջ ընտանիքը զբաղվում է ռեստորանային բիզնեսով:
Հատկանշական է, որ Գինոսյանը մասնակցել է շոուին հստակ նպատակով: Նա ընդունել է մարտահրավերը և երեք րոպեում պատրաստել ոչ թե 10 հատ շաուրմա, ինչպես նախատեսված էր առաջադրանքով, այլ 11 հատ՝ սահմանելով նոր ռեկորդ Ռուսաստանում: