Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել
Քրդական «Mezopotamya» գործակալության թղթակից Մելիքե Ջեյհանը և թողարկող խմբագիր Էլիֆ Չեթիները Ստամբուլում բերման են ենթարկվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ լրագրողները ձերբակալվել են Ստամբուլի Հաջը Ահմեթ թաղամասում, որտեղ վերջիններս պատրաստվում էին ռեպորտաժ նկարել: Նրանք, առանց որևէ բացատրության ձերբակալվել ու տարվել են ոստիկանական բաժանմունք:
Մինչև այժմ հայտնի չէ լրագրողների ձերբակալության պատճառը: