Դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած.Շառլ Ազնավուր
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: «Մաեստրոն հրավիրում է»,- մուտքի մոտ հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն' Շառլ Ազնավուրը: Նա շրջեց հարկերով, վայելեց Գևորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան: «Մաեստրո, երբևէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»,- հետաքրքրվեց Գևորգ Դաբաղյանը: «Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»,- երեխայի միամտությամբ պատասխանեց անվանի հայորդին»: Առավել մանրամասն «Առավոտ» թերթի այսօրվա համարում: