Ես սպասում եմ ուրիշի երեխայի մահվանը, որպեսզի կյանք պարգևեմ իմ երեխային (լուսանկարներ)
Իր կյանքի կեսը Բենջամին Ռայներն անց է կացրել Վիկտորյա թագուհու հոսպիտալում, Մեծ Բրիտանիայում, հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով։
Բենջամինը ծնվել է 2017 թվականի օգոստոսի 1-ին։ Նրա հիվանդ սիրտը նկատել էին բժիշկները Էշլի Հարդիի հղիության դեռևս 24 շաբաթվա ընթացքում։ Երեխայի ծնվելուց երեք օր անց նրա մոտ սրտի ձախ կողմի հիպոպլազիայի սինդրոմ են ախտորոշել։ Այս հիվանդությունը բուժում չունի։ Միակ բանը, որ կարող է Բենջամինին կյանք պարգևել՝ դոնորական սիրտն է։
Բենջամինը դոնորական օրգաններ ստացողների ցուցակում է, սակայն դեռևս նրա հերթը չի հասել։
«Ես սպասում եմ, որ ինչ որ մեկը իմ երեխային կնվիրի այդքան սպասված օրգանը։ Ես չեմ հանձնվի և կպայքարեմ իմ տղայի կյաքի համար»,– ասում է Բենջամինի մայրը։