Պարզվել է Դաղստանում տեղի ունեցած կրակահերթի հեղինակի ինքնությունը (տեսանյութ)
Դաղստանի Կիզլյար քաղաքում 4 մարդու պահվան պատճառ դարձած կրակահերթի հեղինակը 22-ամյա տեղի բնակիչն էր: Այս մասին հայտնել են Դաղստանի Հանրապետության՝ ՌԴ Քրեական կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Պարզվել է հարձակվողի ինքնությունը (որն արդեն չեզոքացվել է). դա 1995 թվականին ծնված տեղի բնակիչն էր»,- հայտնել են քննչական վարչությունում:
Քննչական կոմիտեն քրեական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: Բացի այդ, հանցագործի մոտ հրացան, փամփուշտներ եւ դանակ է հայտնաբերվել, նշել է գործակալության զրուցակիցը: