Լավրովը պատմել է՝ ինչի մասին է մտածում քնելուց առաջ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քնելուց առաջ փորձում է մտածել հաջորդ օրվա պլանների մասին:
Օրինակ՝ իր գործուղումների ժամանակ ինքնաթիռում նա որպես կանոն կարդում է առաջիկա բանակցությունների նյութերը: Դա նրան թույլ է տալիս ծրագրել իր աշխատանքը և լավ քնել: Այս մասին նախարար պատմել է «Առաջն ալիքի» «Ռուսաստանի առաջնորդները» փաստավավերագրական ֆիլմում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Երբ ուղղակի պառկում եմ քնելու, իհարկե, գլխում ինչ-որ մտքեր կան, ինչպես ցանկացած մարդու մոտ: Սակայն առավել հաճախ մտքերս ուղղում եմ այն գծով, թե ինչպես կառուցեմ վաղվա օրը, եթե լուրջ բանակցություններ են սպասվում, ինչպես է ավելի լավ լուծել ինչ-որ խնդիր ավելի երկարատև պլանի համար, և այդպիսով լավ ես քնում: Դա օգնում է»,- նշել է Լավրովը: