Դի Կապրիոն հայտնել է, որ Երկիր մոլորակի ամենացուրտ բնակավայրը Ռուսաստանում է (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Instagram»-ի իր ֆոնդի էջում գրել է, որ անհանգստանում է Յակուտիայի Օյմյակոն գյուղի սարսափելի ցրտերի համար: Այս մասին հաղորդում է URA.RU պորտալը:
«Ջերմաչափները փչանում են, երբ ջերմաստիճանը հասնում է գրեթե ռեկորդային ցուցիչի սիբիրյան Օյմյակոն գյուղում, որը հայտնի է որպես Երկիր մոլորակի ամենացուրտ բնակավայր: Տեղի բնակիչները նկատել են, որ վերջին 15 տարվա ընթացքում նրանք չեն արձանագրել այսպիսի ցուցանիշներ: Սա իրական սպառնալիք է ստեղծում կյանքի համար, կենդանական և բուսական աշխարհի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սոցկայքում նա նաև կադրեր է հրապարակել ֆիլմից, որտեղ պատմվում է գյուղի մասին: