Սաակաշվիլիի մի քանի հազար համախոհները Կիևում պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը (տեսանյութ)
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները Կիևի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատական գործակալությունը:
Պորոշենկոյի դեմ երթը տեղի է ունենում առանց Սաաակաշվիլիի մասնակցության, ում ուկրաինական ղեկավարության նախաձեռնությամբ արտահանձնել են Լեհաստան:
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ բողոքի երթին մասնակցում են մի քանի հազար մարդիկ:
Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բողոքի ակցիայի վայրից ուղիղ հեռարձակումը: