Հայտնի են Իրանում ավիաաղետի պատճառների հիմնական տարբերակները
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Բոլոր ուղևորները մահացել են:
Տվյալներից մեկի համաձայն՝ ավիաաղետի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները: Ենթադրվում է, որ օդանավը փոշու փոթորիկի մեջ է ընկել և բախվել Դենա սարին: Այս պահին արտակարգ պատահարի տարածքում վատ տեսանելիություն է, ինչ բարդացնում է փրկարարների աշխատանքը:
Երկրորդ տարբերակի համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով: Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, ավելի քան մեկ ամիս առաջ ինքնաիթռը ստիպված վթարային վայրէջք էր կատարել: Հունվարի 25-ին այն վերադարձել էր Թեհրանի օդանավակայան անսարքության պատճառով: