Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են. հերքվել է ողջ մնացածների մասին լուրերը
Իրանի կենտրոնական մասում կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:
Aseman Airlines-ի ուղևորատար օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթ էր կատարում, կիրակի կործանվել է Իսֆահան նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում:
«Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,- նշված է ընկերության հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորների թվում մեկ երեխա է եղել: