Ֆրանսիայում 1,3 մլն եվրո արժողությամբ գողացված թավջութակը գտնվել է (լուսանկարներ)
Հանցագործները ֆրանսիացի թավջութակահարուհի Օֆելի Գայարին վերադարձրել են XVIII դարի 1,3 մլն եվրո արժողությամբ թավջութակը, որը մի քանի օր առաջ գողացել էին իր տնից: Այս մասին գրում է Tass-ը:
«Առավոտյան անանուն զանգ ստացա, ինձ ասացին, որ թավջութակը գտնվում է տան կողքին կանգնած մեքենայի մեջ», - ասել է Գայարը`հավելելով, որ գործիքը հայտնաբերվել է մեքենայի հետևի նստատեղին, որի պատուհաններից մեկը կոտրված էր:
Ավելի վաղ Օֆելի Գայարը դիմել էր ոստիկանությանը և նշել, որ հինգշաբթի դանակով զինված տղամարդը ներխուժել է Պանտեն քաղաքի (Փարիզի հյուսիսարևելյան արվարձանի հարևանությամբ) իր բնակարան, գողացել իր բջջային հեռախոսը և թավջութակով պատյանը: