Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռում եղել է 60 մարդ
Այսօր՝ փոտրվարի 18-ին, Իրանում ուղևորատար ինքնաթիռ է վթար ենթարկվել: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Որոշ տեղեկություններով ինքնաթիռը վթար է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտ, որը գտնվում է Իսֆահան նահանգում:
Ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր դեպի Յասու: Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր:
Պարզվում են վթարի պատճառները: Այլ մանրամասներ չեն նշվում: