Շոկ-ռոքեր Մերիլին Մենսոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի Շարլին Յին, ով «Բժիշկ Հաուս» (House M.D.) հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկն է խաղացել, մեղադրել է հայտնի շոկ-ռոքեր Մերիլին Մենսոնին՝ սեռական ոտնձգությունների և ոչ հարիր պահվածքի մեջ: Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում՝ փետրվարի 17-ին:
«Սա շատ վաղուց է տեղի ունեցել՝ «Բժիշկ Հաուս»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումների ընթացքում: Նա (Մենսոնը) մեր նկարահանման հրապարակը այցելեց և հայտնեց, որ շատ է սիրում սերիալը: Նա սկսեց ոտնձգություններ կատարել բոլոր կին-դերասանների հանդեպ, և ինձ անվանեց Չինական տղամարդ», - մասնավորապես գրել է Յին:
32-ամյա դերասանուհին նշել է, որ երաժիշտը հարցնում էր նրանցից սեռական զուգընկերոջ նախընտրությունների մասին և ցանկալի սեռական դիրքերի: Նա հույս է հայտնել, որ Մենսոնը մասնագետների կդիմի՝ իրեն օգնելու համար և որ իրեն չեն հիշի որպես կնոջ, ով մեղադրել է շոկ-ռոքերին ոտնձգությունների մեջ:
Հիշեցնենք, որ այդ նույն Մենսոնը 2017-ի հոկտեմբերին իր Marilyn Manson ռոք-խմբից դուրս է արել բաս կիթարահար Թվիգգի Ռամիրեսին, ում մեղադրել էին Jack Off Jill խմբից Ջեսիքա Ադամս երգչուհուն բռնաբարության ենթարկելու մեջ: