Կարո Փայլանը մեկնաբանել է Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականների ցմահ ազատազրկումը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթթերյան իր էջում մեկնաբանել է Ահմեդ և Մեհմեդ Ալթան եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտումը՝ գրելով. «Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի անձնագիր չունեցող գերիները Թուրքիայում «բազարի» առարկա չլինելու պատճառով ցմահ ազատազրկում են ստանում»։
Կարո Փայլանն նկատի ունի «Die Welt»-ի թղթակից Դենիզ Յուջելի ազատ արձակումը Անգելա Մերկելի հայտարարությունից հետո և հեղաշրջման մասին իմանալու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Մեհմեդ և Ահմեդ Ալթան եղբայրներին: