Լավրովը խոսել է «ամենակարող ռուսական սպառնալիքի մասին»
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը իռացիոնալ միֆ է անվանել ռուսական սպառնալիքի մասին հայտարարությունները Եվրոպայի երկրներին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ նմանատիպ վախերը վկայում են առողջ մտքի ոչ բավարար լինելու և Ռուսաստանին չհասկանալու մասին:
«Ընթացիկ տասնամյակի ընթացքում Եվրամիությունն այդպես էլ չկարողացավ մեր երկրի հետ հարաբերություններում գտնել «ոսկե միջինը»: 1990-ականներին գերիշխում էր Ռուսաստանի մասին պատկերացումը՝ որպես «վարձկանի»: Այժմ ընթացքի մեջ է «ամենակարող ռուսական սպառնալիքի» մասին իռացիոնալ միֆը‚ որի հետքերը փորձում են գտնել ամեն տեղ՝ «Brexit»-ից մինչև կատալոնական հանրաքվե»‚- հայտնել է Լավրովը: