«Brexit»-ի պատճառով է. Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱԳՆ-ի կատուները կռվել են (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակից կատու Լարրին կռվել է ԱԳՆ-ի կատու Պալմերստոնի հետ: Կռվի լուսանկարները‚ որում Լարրին պարտվել է‚ հրապարակել է «ITV» հեռուստաընկերության լրագրող Նիկ Դիքսոնը: Համացանցի օգտատերերը միանգամից գտել են ««Brexit»-ի փոխաբերությունը»: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դաունինգ-Սթրիթի դրաման այս առավոտ. Լարրի կատուն ճակատային բախման մեջ է ԱԳՆ-ից Պալմերստոնի հետ»‚- գրել է լրագրողը:
Վզկապը պատկանել է Լարրիին‚ դրա համար սոցկայքերում եզրակացրել են‚ որ Մեյի գրասենյակի կենդանին պարտվել է հակամարտության ընթացքում: Օգտատերերը նաև այս կռվի մեջ բրիտանական քաղաքականության վիճակն արտացոլող խորհուրդ են տեսել: Լրագրողներից մեկը դրել է BrexitMetaphor («Brexit»-ի փոխաբերություն) հեշթեգը‚ որը հայտնի է դարձել սոցկայքում: