Պորոշենկոն հայտնել է‚ որ ցանկանում է արգելել ՌԴ դրոշը ողջ աշխարհում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է‚ որ ՌԴ-ն փորձում է «ավերել ժողովրդավարությունը» և ռուսական դրոշը «չպետք է բարձրացվի ինչ-որ տեղ»: Այս մասին հաղորդել է ուկրաինական «TCH» հեռուստաընկերությունը:
«Ռուսական դրոշը չպետք է ծածանվի և որևէ տեղ‚ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հրահրել համաշխարհային հիբրիդային պատերազմ‚ իսկ ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշերի վրա»‚- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի՝ անվտանգության հարցով 54-րդ կոնֆերանսի ժամանակ:
Բացի այդ‚ Ուկրաինայի նախագահը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ «հիբրիդային պատերազմ սանձազերծելու համար‚ որն աստիճանաբար վերածվում է համաշխարհայինի»: