ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմի
Ավստրալիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակած ծովակալ Հարրի Հարիսը Կոնգրեսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է ակտիվորեն պատրաստվի Չինաստանի հետ պատերազմի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ծովակալի խոսքերով Չինաստանը մշտապես ավելացնում է իր ռազմական ուժերը: Մոտ ապագայում պետք է ակնկալել‚ որ Չինաստանի բանակն ավելի հզոր կլինի‚ քան ԱՄՆ-ի բանակը: Ծովակալի խոսքերով քաղաքական գործիչները պետք է անեն ամեն ինչ՝ խուսափելու պատերազմից‚ բայց և պետք է պատրաստ լինեն պատերազմի:
Իսկ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանի խոսքերով Չինաստանի վրա հարձակումները կարող են վատ հետևանքներ ունենալ: