Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Զախարովայի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարար Խիկմեթ Գաջիևը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ալիևի ելույթի մասին:
«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, այլ ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը մի քանի լեզուներով է փոխառվել, տարածվել հարյուրավոր լրատվամիջոցներում, խեղաթյուրվել: Մենք կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա»,- APA գործակալության մեջբերմամբ, հայտնել է Գաջիևը:
Նա հայտնել է, որ Ալիևի գործունեությունը միայն ի շահ տարածաշրջանում խաղաղության պահպանման է ու հայտնել՝ ինչու պետք է որևէ մեկին անհանգստացնի Ադրբեջանի խաղաղ ցանկությունը՝ իր բնակչությանը վերադարձնել իր պատմական հողեր:
«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթեցման լուծման առաջնահերթություններից է մեր ժողովրդին պատկանող տարածքների վերադարձը ու այն 1 միլիոն ադրբեջանցիների հողը, որոնց էթնիկ ջնջման է ենթարկել Հայաստանը», - ընդգծել է նա: