Քոչարյանին հաջողվեց դա անել. Մարտի մեկին տաս զոհից ավելի է եղել (տեսանյութ)
Փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ՝ ըստ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշման, փոխանցում է 1in.am-ը:
Փաստաբան, լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը ընդգծել է, որ մենք խնդիրը բարձրաձայնում ենք այն ժամանակ, երբ գալիս է հաշվետվության օրը:
«Տաս տարի անց Մարտի մեկը արդիական է, կարծես, երեկ լիներ, տպավորությունը նույն տխուր տպավորությունն է: 2008-ը բեկումնային եղավ նաև իրավիճակի առումով: Ժողովուրդը հասկացավ, որ ըմբոստությունը ՀՀ-ում պատժելի արարք է, արտահայտվելը դեմոկրատիայի դրսևորում չէ, և կարող է օրը ցերեկով քո հանրապետության մեջ դու չունենաս անվտանգության երաշխիք, և պետությունը սանձազերծի այն, ինչ սանձազերծեց: Եվ վերջում էլ հասկացավ, որ հրապարակային տեղի ունեցող իրավիճակում, երբ բոլորը տեսան՝ ինչ է կատարվել, միայն վարույթ իրականացնող մարմինները և իշխանությունները չուզեցին տեսնել, թե ինչ է կատարվել, որովհետև չուզեցին տեսնել իրենց իսկ կողմից նախաձեռնած և իրականացրած անմարդկային վերաբերմունքը սեփական ժողովրդի դեմ: Մոտիվացիան, կարծում եմ, քաղաքական էր»,- ասաց փաստաբանը: