Դատախազությունը Շաքրո Մոլոդոյի համար 10 տարվա ազատազրկում և տուգանք է պահանջել
Մոսկվայի դատախազությունը պահանջել է քրեական հեղինակություն Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է РБК-ն:
Պետական մեղադրողը նաև պահանջել է տուգանել նրան 700 հազար ռուբլով՝ շորթման համար։
Մյուս տասը ամբաստանյալների համար մեղադրական կողմը խնդրել է 7,5-9,5 տարվա ազատազրկում և տուգանքներ:
Զախարի Կալաշովից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել ևս 13 մարդ, այդ թվում նրա «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովը (մականունը՝ Իտալացի)։ Նրանց մեղադրում են մեղադրվում են Մոսկվայում Elements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից գումարների շորթման մեջ՝ 2015թ.-ին:
Elements-ի մոտ կատարված հրաձգության հետ կապված է Մոսկվայի Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների գործը: Նրանց մեղադրել են նրանում, որ կաշառքի միջոցով խոստացել են փակել Անդրեյ Կոչույկովի գործը: 2016-ի ամռանը Զախարի Կալաշովը կալանավորվել էր Elements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից գումարների շորթման գործով :
Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահից հետո Կալաշովը դարձել է հանցավոր կառույցի առաջատար դեմք, որը նրան և շրջապատի անդամներին մեծ եկամուտ է բերել: