Նարեկացու արձանը կդրվի Վատիկանում
Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում պատրաստվում է Գրիգոր Նարեկացու արձանը, փոխանցում է Horizon Weekly-ն,
Հռոմի պապի համար նվեր քանդակի կառուցումը մոտենում է ավարտին:
Քանդակի տեղադրումը և հանդիսավոր բացումը տեղի կունենա Վատիկանում, ապրիլի 5-ին:
Քանդակի հեղինակը Դավիթ Բաբայանն է. 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ, ում աշխատանքները կարելի է գտնել տարբեր երկրներում:
Բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է տպավորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած՝ գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս: