Հայտնի նարկոբարոն Գաճաճի դատավարությունը կկայանա Նյու Յորքում սեպտեմբերի 5-ին
Սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում կմեկնարկի Գաճաճ մականվամբ հայտնի մեքսիկացի նարկոբարոն Հոակին Գուսմանի դատավարությունը: այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News-ը:
Փաստաբան Էդուարդո Բալարեզոն հերքել է իր պաշտպանյալի՝ նախաքննության հետ գործարքի մեջ մտնելու մասին ենթադրությունները: «Նա ուզում է կանգնել դատավարանի առջև: Նա հետաքրքրված չէ համագործակցությամբ»,- ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրուքլինի նահանգային դատարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել է ապահովել ժյուրիի անանունությունը, որոնք կքննեն Գաճաճի գործը:
Մեքսիկայի ամենաորոնվող նարկոբարոններից մեկը հանձնվել էր ԱՄՆ իշխանություններին 2017 թվականի հունվարի 19-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի վերջին օրը: Նարկոբարոնը Նյու Յորք էր տեղափոխվել հսկվող ինքնաթիռով: Գաճաճի դեմ մեղադրանքներ է առաջադրում միանգամից մի քանի նահանգ՝ Կալիֆորնիան, Նյու Մեքսիկան, Թեխասը, Իլինոյսը, Նյու Յորքը: Դրանք կապված են ԱՄՆ կոկաինի ներկրման, մարդասպանությունների կազմակերպման և զենքի ձեռքբերման հետ: