Մոսկվայում սառնամանիք է սպասվում
Հաջորդ շաբաթ Մոսկվայում սառնամանիք է սպասվում: Ամենացուրտը կլինի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -16-21 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Այս մասին հայտնում է moslenta.ru-ն՝ հղում անելով Հիդրոօդերևութաբանական կենտրոնի կայքին:
Օդերևութաբանների տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը կանխատեսվում է -8-13, իսկ ցերեկը՝ -4-7 աստիճան ցուրտ: Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը սպասվում է -9-14, իսկ ցերեկը՝ -2-7 աստիճան ցուրտ։
Նշվում է, որ հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կբարձրանա: Շաբաթվա վերջին Մոսկվայում օդի նվազագույն ջերմաստիճանը կլինի -5-7 աստիճան, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -10 աստիճան: