Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ռուս օլիգարխին առաջարկել է ամուսնանալ իր հետ (լուսանկարներ 16+)
Ռուսական բլոգոսֆերայում ու լրատվամիջոցներում դեռ փոթորկում է այն սկանդալը, որը կապակցված է էսկորտ ծառայություն մատուցող Նաստյա Ռիբկայի, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ու ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։
Անաստասիա Վաշուկևիչը, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկան, վերջերս ներկայանում է նաև որպես բլոգի հեղինակ։
Աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։
Վաշուկևիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։ Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։