ԱՄՆ-ում մայրը աուտիզմով հիվանդ երեխային փորձել է ժավելի սպիրտի դիետայի միջոցով բուժել
«Հրաշագործ բաղադրատոմսը», որով կինը փորձում էր բուժել երեխային, կարդացել է ֆեյսբուքյան խմբերից մեկում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամերիկուհին դստերը ստիպել է խմել ժավելի սպրիտ` նրան բուժելու համար: Երեխայի հայրը պատահաբար իմացել է կնոջ մտադրության մասին և դիմել է ոստիկանություն:
28-ամյա կինը խոստովանել է, որ «հրաշագործ բաղադրատոմսը», որը նա ֆեյսբուքի միջոցով է գտել, երեխային ստիպել է խմել, որպեսզի բուժվի չարաբաստիկ հիվանդությունից:
Կինը ձերբակալվել է, իսկ երեխան հանձնվել է հատուկ սոցիալական ծառայություններ մատուցող խնամքի կենտրոն:
Ծնողների անունները և երեխայի տարիքը չի նշվում: