75 բժիշկներ 7 ժամում բաժանել են սիամական երկվորյակների միասնական սիրտը (լուսանկարներ)
Վիրահատությունը‚ որն անցկացվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում‚ տևել է 7 ժամ: Իսկ վիրահատությանը նախապատրաստվել են մոտ 11 ամիս: Այս մասին գրում է life.ru-ն:
Սիամական երկվորյակներ Աննան և Հոֆ Ռիչարդները ծնվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին‚ հղիության 35-րդ շաբաթում և 4.4 կգ ընդհանուր քաշով: Բժիշկների խոսքով երեխաներն իրենց ամբողջ կյանքը պետք է անցկացնեին հիվանդանոցում: Բարեբախտաբար‚ նրանց կանխատեսումները չիրականացան և վիրաբույժները կարողացան բաժանել քույրերին: Այժմ քույրերը գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Մեկ ամիս անց‚ երբ երկվորյակները կվերականգնվեն‚ նրանց հիվանդանոցից դուրս կգրեն:
Ծնողները ուլտրաձայնային հետազոտության ժամանակ էին իմացել‚ որ ունենալու են սիամական երկվորյակներ‚ որից հետո նրանց ուղարկել էին Տեխասի մանկական հիվանդանոց: Այնտեղ բժիշկների հետ միասին նրանք պլանավորել են երկվորյակների հետագա խնամքը‚ իսկ ամուսինները ժամանակավորապես տեղափոխվել են Հյուստոն՝ աղջիկների կողքին լինելու համար: