Ապրիլից չվերթներ կիրականացվեն Սանկտ Պետերբուրգից Գյումրի
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ապրիլից չվերթներ կիրականացնի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից հայկական Գյումրի քաղաք: Այս մասին հայտնում է fontanka.ru-ն՝ ՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը
«Պոբեդա» ավիաընկերությունը նոր չվերթներ է գործարկում Սանկտ Պետերբուրգ քաղաքից:
Ապրիլի 18-ից Սանկտ Պետերբուրգից Գյումրի շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Հաղորդվում է նաև, որ մարտի 28-ից շաբաթական երկու չվերթ կիրականացվի Թբիլիսի: Սանկտ Պետերբուրգից կանոնավոր ավիաչվերթներ են գործարկվելու նաև դեպի Իսպանիա, ինչպես նաև՝ Նաբերեժնիե Չելնի, Կալինինգրադ, Քյոլն և Պիզա քաղաքներ: