Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին
Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 15-ին, ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆլորիդայի Պարկլենդ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երեխաներ: