Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարտինովի հետ:
Կողմերն անդրադարձել են խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարևորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական և օրենսդրական հարցերում:
Սերգեյ Մարտինովը գործընկերոջը ներկայացրել է հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման գործընթացը և Դաշնության խորհրդի հեռուստաալիքի գործունեությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակում փոխգործակցության հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը: