Գերմանիան բավարար տանկեր չունի՝ ՆԱՏՕ-ի առջև իր պարտավորությունները կատարելու համար
Գերմանիայի զինված ուժերը չեն կարող իրենց պարտավորությունները կատարել ՆԱՏՕ-ի առաջ‚ որովհետև ԳԴՀ-ն բավարար տանկեր և ինքնաթիռներ չունի: Այս մասին գրում է «Die Welt»-ը:
Ինչպես հաղորդվում է‚ Գերմանիան պետք է իր վրա վերցնի օդային դերը «Very High Readiness Joint Task Force» (VJTF) արագ արձագանքման ուժերի միջազգային կորպուսում: Այս պահին իններորդ տանկային բրիգադը‚ որը պետք է իր վրա վերցնի այդ առաջադրանքը‚ միայն 44 նախատեսվածից 9 «Leopard-2» տանկ ունի‚ ինչպես նաև երեք մարտական «Marder» մեքենա նախատեսված 14-ից:
Կործանիչների և տրանսպորտային միջոցների պատրաստությունը մարտական գործողություններ իրականացնելու համար ևս վատացել է: