Պորոշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատմել է փետրվարի 12-ին իր և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին: Այս մասին գրում է «Укринформ»-ը:
Պորոշենկոյի խոսքով՝ պետության ղեկավարները երկու թեմա են քննարկել: «Առաջին մասն այն է‚ ինչ ասվեց ուղիղ երեք տարի առաջ՝ 2015 թվականի սկզբին Մինսկ 2-ը կնքելիս (մինսկյան երկրորդ համաձայնագիրը): Մեզ օդի պես պետք են խաղաղապահներ (Դոնբասում զինված կոնֆլիկտի տարածքում)»‚- հաղորդել է Ուկրաինայի նախագահը:
Նախագահները նաև քննարկել են Դոնբասում գերիների հարցը: «Ես քննարկել եմ կոնկրետ դետալներ՝ ցուցակներ‚ կոնկրետ ազգանունները նրանց‚ ում մենք պետք է վերադարձնենք օկուպացված տարածքներից (այսպես են Կիևում անվանում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունը‚ ինչպես նաև Ռուսատսանի տարածք մտած Ղրիմը)‚ այնպես էլ նրանց‚ ում մենք պետք է վերադարձնենք Ռուսաստանից»‚- ասել է նա: