Մարգարիտա Սիմոնյանը հիշել է Հայաստանի աղբյուրներում իր գիշերային լոգանքները (տեսանյութ)
«Ռուսկիյ պիոներ» ամսագիրը նշել է իր 10-ամյակը Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում‚ որտեղ վերջերս Հեղափոխության թանգարանը բացվեց: Այս մասին գրում է Ntv.ru-ն:
Գլխավոր խմբագիր Անդրեյ Կոլեսնիկովը հավաստիացնում է‚ որ հեղափոխության‚ և ընդհանրապես քաղաքականությունից ամսագիրը հեռու է: Հենց դրանում է գաղտնիքն այն բանի‚ որ ամսագրի հեղինակները հաշտ ու համերաշխ են ոչ միայն ամսագրի էջերում‚ այլև երեկույթներում:
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը խոստացված սյունակի փոխարեն հյուրերին է ներկայացրել նախընտրական ծրագիրը‚ «RT»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հիշել է գիշերային լոգանքները «Ռուսկիյ պիոներ» գրական ամսագրի ղեկավարի հետ Հայաստանի աղբյուրներում‚ իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակել է մի գրառում‚ որը Կոլեսնիկովը հրաժարվել էր հրապարակել՝ հենց հակաքաղաքական գրաքննության պատճառով: