Անջելինա Ջոլին պապարացիների ուշադրության կենտրոնում՝ դերասանի կարիերան ավարտելու մասին լուրերի տարածվելուց հետո
Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Անջելինա Ջոլին պլանավորում է ավարտել իր կինոկարիերան և տեղափոխվել Լոնդոն: Այնուամենայնիվ դերասանուհին դեռևս մեկնաբանություն չի տվել շրջանառվող լուրերին: Ավելին, այսօր լուսանկարիչները նկատել են նրան Լոս Անջելեսի կինոստուդիայում:Այս մասին գրում է elle.ru-ն:
Դերասանուհին փոքր-ինչ շփոթված էր, ինչպես նշում են երկրպագուները: Ամբողջովին սև հագնված՝ Ջոլին փորձել է թաքնվել պապարացիներից: Ամենօրյա զբոսանքի համար նա ընտրել էր սև շապիկ և երկար բաճկոն: