Ռուսաստանում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երեք երեխա է մահացել
Չորեքշաբթի երեկոյան Սամարայի մարզի Կինել-Չերկասկի շրջանի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Երեք երեխա մահացել է, մեկը՝ հոսպիտալացվել: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Դեպքի ականատեսները պատմում են, որ մահացած երեք երեխաները մեծ ընտանիքից էին, ընտանիքում յոթ զավակ կա, որոնցից չորսը կարողացել են փրկվել հրդեհից: