Ձերբակալված միլիարդատեր Մկրտչյանն անուններ է տվել. նա պատրաստ է քննիչներին հանձնել ուկրաինացի պաշտոնյաներին
«Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Օլեգ Մկրտչյանի գործում կարող են նոր մարդիկ ի հայտ գալ: Մկրտչյանը մեղադրվում է Ռուսաստանում մոտ 100 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Նոր մարդիկ կարող են լինել Ուկրանայի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Գայդուկը և Դոնեցկի շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Միլիարդատեր-շորթող Մկրտչյանը ՌԴ ՔԿ-ին գործարք է առաջարկել. նա քննությանն է հանձնում և պատմում նախկին քարտուղար Վիտալի Գայդուկի և Սերգեյ Տարուտայի՝ 100 միլիոն դոլարի յուրացմանը մասնակցելու մասին, ովքեր նույն կորպորացիայի սեփականատերերն են, իսկ քննիչները մեղմում են նրա մեղադրանքը:
Հիշեցնենք, որ միլիարդատերը ձերբակալվել է 2018 թվականի փետրվարի 8-ին: Նա կալանավորվել է մինչև ապրիլի 5-ը ժամկետով: