Ամերիկացիները Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ծախսել են ռեկորդային 19.6 մլրդ դոլար
Ամերիկացիների միջին ծախսերը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ 2018-ին կհասնեն 1 անձի համար 143,56 դոլարի‚ ի համեմատություն՝ 2017թ.-ի ցուցանիշին (136.57 դոլլար): Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն:
Ողջ երկրի ծախսերը ընդհանուր առմամբ կկազմեն 19.6 մլրդ դոլար՝ ի համեմատ նախորդ տարվա ցուցանիշին:
Ցուցանիշները‚ ինչպես միջին‚ այնպես համընդհանուր ծախսերի համար ռեկորդային մակարդակի են հասել 2016-ին՝ համապատասխանաբար՝ 146.84 դոլար և 19.7 մլրդ դոլար:
Ըստ NRF տվյալների՝ Սուրբ Վալենտինի օրը այս տարի երկրի 55 տոկոսն է նշելու:
Ամենաշատ ծախսերը նախատեսում են 25-34 տարեկան ամերիկացիները՝ միջինում 202.76 դոլար: