Հերթական Քիմ Քարդաշյանը. գեղասահորդուհին իրեն համեմատել է Քարդաշյանի հետ (լուսանկարներ)
20-ամյա գեղասահորդուհի Գաբրիել Դայլմանը փետրվարի 12-ին կայացած Օլիմպիական խաղերում զարմացրեց ոչ միայն ժյուրիի անդամներին և ոսկե մեդալ շահեց՝ իր տեխնիկայով, այլ նաև հանդիսատեսին զարմացրեց իր տեսքով՝ նմանակելով ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Երկու կանանց նմանությունն այնքան ակնհայտ էր, որ սոցիալական ցանցի տասնյակ օգտվողներ շտապել են իրենց տպավորություններով կիսվել:
«Գաբրիել Դայլմանը կանադացի Քիմ Քարդաշյանն է, ում մայրն իր աղջկան ուղարկել է գեղասահքի»,- գրել է թվիթերյան օգտատերերից մեկը:
«Գաբրիել Դայլմանը կարծես Քարդաշյանն քույրերից լինի»,- գրել է մեկ այլ օգտատեր:
«Ես չգիտեի, որ Քիմ Քարդաշյանը գեղասահորդուհի է»:
Հարկ է նշել, որ աղջիկները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսն էլ սոցիալական ցանցերի իրենց էջերում ունեն նման սելֆիներ, ինչպես նաև հաջողակ են իրենց մասնագիտական ոլորտներում, և որ ամենակարևորն է` երկուսն էլ ունեն մեծ և գեղեցիկ հետույք: