Ինչ է նվիրել Պաղեստինի նախագահը Մարգարիտա Սիմոնյանին
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram հեռուստաալիքում հրապարակել է Պաղեստինի Հանրապետության նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ լուսանկար: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Նկարում Սիմոնյանը հանդես է եկել սև թիկնոցով՝ կարմիր ասեղնագործությամբ, որը նվիրել է Պաղեստինի նախագահը:
«Ահա այսպիսի թիկնոց է նվիրել ինձ Մահմուդ Աբբասը: Մենք միասին սուրճ խմեցինք: ես պատմեցի նրան, թե ինչպես եմ 15 տարի առաջ գնացել Պաղեստին: Թե ինչի մասին ենք մեք զրուցել, այժմ ասել չեմ կարող, բացառությամբ, որ մեր Արաբական RT-ն մշտապես գտնվում է նրա գրասենյակում»,-նկարին կից գրել է Մարգարիտան:
RT խմբագրի գլխավոր տնօրենը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան ունի ամեն հնարավորություն` դառնալ Պաղեստին-Իսրայելյան հակամարտության հիմնական միջազգային միջնորդը: