Բեյոնսեն չի ներկայացել հոր հարսանեկան արարողությանը
Կարծես թե Բեյոնսեն և Սոլանժ Նոուլզն այդպես էլ չեն ներել իրենց հորը: Համենայն դեպս Հյուսթոնում Մեթյու Նոուլզի և Ջինա Էյվերի հարսանեկան արարողությանը դուստրերից ոչ մեկը ներկա չէր:
Աղջիկների բացակայությունը հայրը բացատրել է հետևյալ կերպ. «Երկուսի մոտ էլ առկա էին նախապես հաստատված պայմանավորվածություններ, որոնք խախտել հնարավոր չէր»: Սակայն, ամենայն հավանականությամբ, քույրերը մինչ այսօր բարկացած են հոր վրա' իրենց մորը' Թինա Նոուլզին դավաճանելու համար:
Հիշեցնենք, որ Թինան ապահարզան էր պահանջել' պարզելով ամուսնու դավաճանության և սիրուհու հղիության մասին: Երեխայի հայրությունը հաստատվել էր ԴՆԹ-ի թեստիի միջոցով: 2011 թ. Թինա և Մեթյու Նոուլզները պաշտոնապես ամուսնալուծվեցին: Հավանաբար քույրերը որոշել են աջակցել մորը' չներկայանալով հոր հարսանիքին: