Կարո Փայլանը ընդդիմացել է Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու քայլին
Թուրքիայի մեջլիսիս հայ պատգամավոր Կարո Փայլանը ընդվզել է իշխանությունների կողմից արք. Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։
Նա, մասնավորապես, իր Twitter–ի էջում գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բանց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։
Նշենք, որ արք. Աթեշյանի երկարատև աշխատանքի արդյունքում թուրքական իշխանությունները նրան վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արք. Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։