Հայ երիտասարդները լուռ ակցիա են անցկացրել՝ Եղեռնի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Փետրվարի 12-ին Նորթրիջում Կալիֆորնիայի համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիայի ներկայացուցիչները Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել:
«Ամոթ ժխտմանը» կոչվող ամենամյա ակցիան անցակացնում է Քալիֆորնիայի, Յելի, Ավստրալիայի և Եվրոպայի համալսարաններում Հայ ուսանողների ասոցիացիան:
«Ցեղասպանությունը մեկ օր չի տվել, այս պատճառով մենք ջանում ենք լույս սփռել այս փաստի վրա: Ցեղասպանությունը պետք է հիշել ոչ միայն վշտի օրը»,- հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Արազ Մալեքին: