Քիմն ու Քանյեն իրենց դստեր լուսանկարը կվաճառեն 4 մլն դոլարով
Շուտով բոլորը կտեսնեն Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր լուսանկարը:
Հերթական վեճում հաղթեց Քիմ Քարդաշյանը, և երեխայի լուսանկարը չտեղադրեց Facebook.com սոցիալական ցանցում: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները` զույգն առաջարկ է ստացել երեխայի լուսանկարը վաճառել 4 մլն դոլարով:
Չնայած այս ամենին` Քանյեն կրկին մտածում է, որ երեխայի լուսանկարը պետք չէ վաճառքի հանել, այն շատ անձնական է և հարկավոր չէ հանրությանը տրամադրել, սակայն Քիմի մայրը համոզել է Քանյեին: