Ի՞նչ պլաններ ունի Պուտինը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է երկրի ղեկավարի՝ փետրվարի 14-ի պլանների մասին: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Պեսկովը հաղորդել է‚ որ այդ օրը նախագահը «Наставник» ֆորումի մասնակիցների հետ կգնա ազգային տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես:
«Դա բացատրելի է‚ սակայն‚ համենայն դեպս‚ նա‚ միևնույնն է‚ կհանդիպի «Наставник» ֆորումի մասնակիցների հետ: Նրանք կգան նրա մոտ Կրեմլ կամ Օգարյովո»‚- նշել է Պեսկովը:
Բացի այդ‚ չորեքշաբթի նախագահի մոտ մի քանի հանդիպումներ և միջազգային հեռախոսազրույցներ կլինեն:
«Մի խոսքով՝ գրաֆիկը շարունակվում է‚ սակայն այս մրցածությունը հաշվի առնելով՝ նախագահի ձայնն ինքներդ լսեցիք: Ձմեռ է‚ ինքներդ եք հասկանում»‚- նշել է Պեսկովը: