Թուրքիայում Հայաստանի սահմանը խախտած 4 քաղաքացու դեմ քրեական գործեր են հարուցվել
Հայաստանի հետ սահմանակից Կարսի Դիգորի (Տեկոր-խմբ) շրջանից հայ-թուրքական սահմանը խախտելու մեղադրանքով 4 քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Կարսի Դիգորի շրջանում 3 քաղաքացի իրենց ձիերը փնտրելու նպատակով մտել են սահմանային արգելված գոտի, որի ընթացքում ձերբակալվել են ժանդարմերիայի կողմից։ Նրանցից մեկն էլ ավելի հեռուն էր գնացել և ձերբակալվել էր Հայաստանի սահմանապահների կողմից։
Թուրքական կողմը դիմել էր հայկական կողմին և բանակցությունների արդյունքում Թուրքիայի քաղաքացին վերադարձվել է թուրքական կողմին։
Հիշյալ 4 քաղաքացիների նկատմամբ պետական սահմանը խախտելու մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել։