Հաքերները ռուսական բանկերից ավելի քան 20 մլն դոլար են գողացել
2017թ-ին հաքերները ռուսական բանկերի վրա 11 հաջողված հարձակումներ են գործել, որոնց արդյունքում կարողացել են ավելի քան 20 մլն դոլար գողացել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ընդհանուր առմամբ 2017 թվականին գրանցվել է հաքերային հարձակման առնվազն 21 ալիք: Ավելի քան 240 վարկային կազմակերպություն հարձակման է ենթարկվել, որոնցից 11-ը հաջողությամբ է պսակվել», - ասել է ռուսական բանկի փոխնախագահ Դմիտրի Սկոբելկինը: