Պուտինը մրսել և հիվանդացել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը մրսել է, սակայն նախագահի աշխատանքային գրաֆիկը չի կրճատվել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մրսել է, սակայն շարունակում է աշխատել»,- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ հիվանդությունը չի ազդել նախագահի գրաֆիկի վրա:
Ավելի վաղ Պեսկովը հաղորդել էր, որ իր աշխատանքային այցը Սոչի հետաձգել է «ԱՆ-148»-ի վթարի և կառավարության կոմիտեի աշխատանքը համակարգելու անհրաժեշտության պատճառով: