Հանուն ամսագրի շապիկի. Լուսանկարիչը «ծեծել» է Մարկ Ցուկերբերգին (տեսանյութ)
Նյույորքցի լուսանկարիչ Ջեյք Ռոուլենդը պատմել է, թե ինչպես է ստեղծել Մարկ Ցուկերբերգի լուսանկարը։ Facebook-ի «ծեծված» առաջնորդի պատկերը հայտնվել է Wired ամսագրի մարտյան համարի շապիկին՝ «Facebook-ի ներսում. 2 դժոխային տարիներ» մակագրությամբ։
Հեղինակը հայտնել է, որ լուսանկարը խորհրդանշում է սոցցանցի խնդիրները, Ցուկերբերգի պայքարը դրանց դեմ և ճշտի ու ստի միջև բարակ սահմանը։
Ռոուլենդը խոստովանել է, որ ստիպված է եղել ֆոտոշոփի դիմել, քանի որ Ցուկերբրգը չի ցանկացել մասնակցել ֆոտոսեսիային։
COVER STORY: For two years, it’s been hell inside of Facebook. 51 current and former employees paint a picture of a company grappling with the problems it’s caused, and a CEO whose techno-optimism is circling the drain as he tries to fix them https://t.co/mAQJm3rYCp pic.twitter.com/IK2fArcC6i
— WIRED (@WIRED) 12 февраля 2018 г.